Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մրսածությանը կօգնի նուռը

Մրսածությանը կօգնի նուռը

Մրսածության հիվանդությունների, գրիպի և ՍՇՎԻ-ների դեպքում հարկ է օգտագործել նուռ, չէ որ այն վիտամինային իսկական ռումբ է: Նռան մեջ պարունակվում են A, C, E, B1, B2 վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը, կալիումը, կալցիումը,  սիլիցիումը, յոդը: Նռան հյութի մեջ ավելի շատ հակաօքսիդանտներ են պարունակվում, քան այլ ուրիշ հյութերի, նաև կարմիր գինու կամ կանաչ թեյի մեջ: Դրա համար էլ այս վիտամինային հյութը հանձնարարվում է խմել, որպեսզի տարած ինֆեկցիաներից կամ վիրահատություններից հետո վերականգնվեն ուժերը:

 

Անգինայի և լարինգիտի դեպքում շատ օգտակար է բերանի խոռոչը հաճախ ողողել նռան թարմ քամած հյութով (ի դեպ, այս բաղադրատոմսն օգնում է նաև բերանի լորձաթաղանթի բորբոքման (ստոմատիտի) դեպքում): Եթե մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, հարկ է քամել 1 նռան հյութ և անմիջապես խմել, քանի որ այն օժտված է ջերմիջեցնող հատկությամբ և հագեցնում է ծարավը: Կարելի է նաև հյութը նոսրացնել եռացրած-սառեցրած ջրով, որովհետև դրա մեջ պարունակվող թթուները կարող են քայքայել ատամների էմալը:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. legkogotovit.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ